ՎՎարդան Հովսեփյան

«Արմաթ» կրթական ծրագիրն ընդլայնում է իր սահմանները դեպի Եթովպիա և Աֆղանստան

«Արմաթ» կրթական ծրագիրն ընդլայնում է իր սահմանները դեպի Եթովպիա և Աֆղանստան

Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդես է այցելել ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը. դրա կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։

Ցուցահանդեսի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հուշագիր է ստորագրել Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Յադեթեի հետ՝ Եթովպիայում 51 «Արմաթ» լալբորատորիաների ներդրման վերաբերյալ։ Դրան հետևել է Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմեդ Հաշիմի հետ ԱՏՁՄ հուշագիրը՝ Աֆղանստանում ևս նմանատիպ  նախագիծ ունենալու պատրաստակամության մասին։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 7500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում