ՀՀայկուշ Ասլանյան

2003-ին Ռոբերտ Քոչարյանն արգելում էր կենտրոնում քաղաքացիներ գրանցել. Սեդրակ Բաղդասարյան

2003-ին Ռոբերտ Քոչարյանն արգելում էր կենտրոնում քաղաքացիներ գրանցել. Սեդրակ Բաղդասարյան

Խորհրդարանում շարունակվում են «Պետության կողմից Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները թեմայով լսումները:  «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը նշել է, որ 2000 թվականին, երբ սկսվեց Հյուսիսային պողոտայի կառուցման ծրագիրը, նախատեսված է եղել, որ շենքերը պետք է լինեն 5-7 հարկանի, իսկ այսօր կառուցված են 16 հարկանի շենքեր: Ընդ որում՝ կառավարության որոշում դրա վերաբերյալ չկա: Քաղաքացիներին, որոնք սեփականատեր չեն եղել, բայց գրանցված են եղել կոնկրետ հասցեներում, պետք է հատկացվեր 3000 դոլար: Սեդրակ Բաղդասարյանի խոսքով՝ իր ձեռքում  ոստիկանապետի՝ 2003թ. նամակն է, որտեղ նշված է, որ Ռոբերտ Քոչարյանն արգելել է կենտրոնում քաղաքացիներին գրանցել: Սեդրակ Բաղդասարյանը նաև հավելեց, որ իր սեփականությունն էլ է քանդվել Երվանդ Զախարյանի տեղեկանքի հիման վրա: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում