ՎՎարդուհի Հարությունյան

Սպիտակ տունը հերքել է Փիթ Հեգսեթի և Մարկո Ռուբիոյի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը

Սպիտակ տունը հերքել է Փիթ Հեգսեթի և  Մարկո Ռուբիոյի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը

Սպիտակ տունը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող են լքել իրենց պաշտոնները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կադրային փոփոխությունների արդյունքում։ ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ դա տեղի կունենա Կոնգրեսի միջանկյալ ընտրությունում Հանրապետական կուսակցության պարտության ֆոնին։

Լրատվամիջոցները գրել էին, որ հանրապետականները կարող են Հեգսեթի վրա բարդել Իրանում պատերազմի պատասխանատվությունը, որը համարում են ընտրությունում իրենց պարտության գլխավոր պատճառը։

Ինչ վերաբերում էր Մարկո Ռուբիոյին, ԶԼՄ-ները նշում էին, որ նա պաշտոնաթող կլինի, որպեսզի նախապատրաստվի ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությանը։ Ռուբիոն ավելի վաղ հերքել է այդ լուրերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում