ՔՔրիստինա Մկրտչյան

Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ՀՀ վարչապետ

Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Վերջին տարիներին Հայաստան-Վրաստան հարաբե­րություններում ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները բարձրագույն և միջգերատեսչական մակարդակներում փոխադարձ հանձնառության և համատեղ շարունակական ջանքերի արդյունք են, որի շնորհիվ երկկողմ հարաբե­րությունները բարձրացվեցին որակապես նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի։

Բարձր ենք գնահատում բարեկամ Վրաստանի աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ուղղված տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցության ու փոխգործակցության խթանմանը, ինչպես նաև Վրաստանի կողմից իրականացվող քայլերը՝ ի նպաստ Հայաստան-Ադրբեջան հարա­բե­րու­թյունների կարգավորման գործընթացի։

Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ և Ձեր երկրին բարօրություն, խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում