ՔՔրիստինա Մկրտչյան

Գավառում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը

Գավառում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը

Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը: Գավառը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր:

Մի քանի գոտուց բաղկացած տաղավարներում արհեստավորները կցուցադրեն հայկական և այլ ազգերի արհեստագործությունը, հուշանվերային արտադրանքը: Այցելուները կմասնակցեն վարպետաց դասերին, հնարավորություն կունենան ծանոթանալու ազգային խոհանոցի բազմազանությանն ու առանձնահատկություններին: Նախատեսվում է իրականացնել ազգային խոհանոցին առնչվող տարաբնույթ ցուցադրություններ և մրցույթներ:

Փառատոնը կդառնա ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանը նպաստող կարևոր հարթակ, կընդլայնվի համայնքային մասնակցությունը, ոլորտի անհատ վարպետների և կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային մշակութային համագործակցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում