ՎՎարդան Հովսեփյան

WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր

WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները այցելել են Հայաստանի տեսարժան վայրեր

WCIT համաշխարհային նվագախմբի աշխարհի 14 երկրներից ժամանած հրավիրյալ երաժիշտները ծանոթացել են հայկական մշակութային ժառանգությանը, այցելել պատմամշակութային վայրեր:

Նվագախումբը եղել է Գառնու տաճարում և Գեղարդի վանքում, այնուհետև նաև` Մատենադարանում: Օտարազգի 75 հյուրերին ներկայացվել է Մատենադարանի հիմնական ցուցասրահը՝ մշտական ցուցադրության հին ձեռագրերը, հայ պատմիչների գործերը:

«Հայաստան մյուս այցն իրեն երկար սպասել չի տա և անպայման կկրի զբոսաշրջային բնույթ, քանի որ բազմադարյա մշակույթի հետ ծանոթությունը պարզապես անհնար է առավոտից երեկո անցկացվող ակտիվ փորձերի մեջ: Այսպիսով, միջմշակութային երկխոսությունը խթանող նախագիծը նպաստում է նաև զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը»,- նշել են երաժիշտները:

WCIT համաշխարհային նվագախումբը բաղկացած է 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից, հրավիրյալ երաժիշտները ներկայացնում են Կանադան, Նիդեռլանդները, Մալայզիան, ԱՄՆ-ն, Հունաստանը, Թայվանը, Իսպանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Դանիան, Մեքսիկան, Բրազիլիան, Ավստրալիան, Հնդկաստանը:

Վաղը՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում նվագախմբի առաջ ելույթով կազդարարվի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի մեկնարկը: Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում