Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սարգսյան

Ներկայացվել են Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան և հատվածներ Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերներ» ստեղծագործությունից

Ներկայացվել են Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան և հատվածներ Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերներ» ստեղծագործությունից

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Շահին Դանեշվարի ղեկավարմամբ ներկայացրել է հատվածներ Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերներ» ստեղծագործությունից և Արամ Խաչատրյանի Երկրորդ` «Զանգով սիմֆոնիան»։

Կոմպոզիտոր, դիրիժոր Հեշմաթ Սանջարին 20-րդ դարի պարսկական սիմֆոնիկ երաժշտության թերևս ամենանշանավոր ներկայացուցիչն է։ Կոմպոզիտորը հեղինակել է սիմֆոնիկ, երգչախմբի և նվագախմբի համար ստեղծագործություններ։ 

«Պարսկական պատկերները» Սանջարիի ամենահայտնի ստեղծագործությունն է։ Նա այստեղ յուրահատուկ կերպով համադրել է արևմտյան սիմֆոնիկ երաժշտության ավանդույթները պարսկական ժողովրդական երաժշտության ոգու, գույների և մեղեդիների հետ։

Դիրիժոր Շահին Դանեշվարը նշում է, որ իր երազանքն է եղել ղեկավարել Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան։ Նա ասում է, որ միշտ ոգեշնչվել է Խաչատրյանի արվեստով, հատկապես Երկրորդ սիմֆոնիայով։ Իրանում Շահին Դանեշվարը ներկայացրել է նաև հատվածներ Արամ Խաչատրյանի այլ ստեղծագործություններից, ինչպես նաև՝ Առնո Բաբաջանյանի Հերոսական բալլադը։

Խաչատրյանն իր Երկրորդ սիմֆոնիան գրել է 1943 թվականին։ Այն նվիրված է Հայրենական մեծ պատերազմին։ Ստեղծագործության մասին խոսելիս կոմպոզիտորն ասել է․ «Սիմֆոնիան ստեղծելիս ես ձգտում էի երաժշտության միջոցով արտահայտել այն մտքերն ու զգացումները, որոնցով այսօր ապրում է մեր ժողովուրդը»։  Հետաքրքիր է, որ սիմֆոնիայի երկրորդ մասում կոմպոզիտորն օգտագործել է Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա ստեղծված «Որսկան ախպեր» երգի մեղեդին, որն իր մանկության տարիներին երգում էր մայրը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում