ՎՎարդան Հովսեփյան

«WCIT 2019»-ի հյուրերը կվայելեն այն ամենը, ինչ առաջարկում է Երևանը. Նիկոլ Փաշինյան

«WCIT 2019»-ի հյուրերը կվայելեն այն ամենը, ինչ առաջարկում է Երևանը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Կառավարությունը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները հռչակել է ռազմավարական կարևորության ոլորտ։ Երևանում անցկացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ընդառաջ ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը երկիրը տեխնոլոգիական համաշխարհային առաջատար դարձնելու համար պատրաստ է բարեփոխել կրթական համակարգը, արդիականացնել ռազմավարական ենթակառուցվածքները և ներդրումներ անել մարդկային կապիտալում:

«Անկախությունից ի վեր Հայաստանն ամրապնդել է իր դիրքերը՝ որպես տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր։ Հայաստանի Կառավարությունը ՏՀՏ-ն հռչակել է ռազմավարական կարևորության ոլորտ՝ մշակելով այնպիսի օրենսդրություն, որը կգրավի միջազգային տեխնոլոգիական ընկերություններին և կնպաստի տեղական արդյունաբերության զարգացմանը։ ՏՏ-ն իմ կաբինետի մշակած տեսլականի հիմքն է։ Հայաստանը տեխնոլոգիական համաշխարհային առաջատար դարձնելու համար մենք պատրաստ ենք բարեփոխել մեր կրթական համակարգը, արդիականացնել ռազմավարական ենթակառուցվածքները և ներդրումներ անել մարդկային կապիտալում։ Այսօր հայկական ստարտափները կարող են պարծենալ Սիլիկոնյան հովտում իրենց նշանակալի ներկայությամբ»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ Հայաստանը շարունակում է իր ուժը զգալի դարձնել տեխնոլոգիական էկոհամակարգում՝ թե՛ տեխնոհսկաների, թե՛ նորարարական ստարտափների շարքում։

«Ապագայում հայկական տեխնոլոգիական գերակայությունն ապահովելու համար Կառավարությունը կբազմապատկի կրթական և ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների խթանմանն ուղղված ջանքերը՝ բավարարելու դինամիկ զարգացող արդյունաբերության պահանջները։ Դա թույլ կտա ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին գործել Հայաստանում՝ օգտվելով հայկական սփյուռքի ծանոթությունների լայն ցանցից և հսկայական ռեսուրսներից»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանը պատվով կիրականացնի իր ստանձնած դերը։  

ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվելու է Երևանում՝ «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում, հոկտեմբերի 6-9-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում