ԳԳոհար Սարգսյան

Խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահի միջև ցանկացած կապի առկայության շուրջ կեղծ է ու անհիմն. «Ռոյալ Կասկադ» ընկերություն

Խոսույթը մեր ընկերության ու ԱԺ նախագահի միջև ցանկացած կապի առկայության շուրջ կեղծ է ու անհիմն. «Ռոյալ Կասկադ» ընկերություն

«Ռոյալ Կասկադ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երեկ ձևավորված խոսույթը «Ռոյալ Բիլդինգ» ընկերության ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ցանկացած կապի առկայության շուրջ մտացածին է, արհեստածին, կեղծ ու անհիմն։

 

«Ափսոսում ենք, որ տեղեկատվական աղմուկն ունեցավ նաև ոչ օբյեկտիվ, սադրող և ուղղորդված բաղադրիչ, ինչի արդյունքում էլ ծնվեց այդ արհեստական դիսկուրսը, ակնհայտորեն անմաքուր և ոչ պրոֆեսիոնալ ենթատեքստով, ու մնում է հուսալ, որ առողջ տրամաբանությունն այնուամենայնիվ կշարունակի գերիշխել»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք՝ նախօրեին Ալեն Սիմոնյանը հերքել էր Սիլվա Կապուտիկյան փողոցում կառուցվող շենքերի հետ իր կապը և իրական տերերին հրավիրել հանդիպման:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում