ՔՔրիստինե Ոսկանյան

Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով

Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով

Շիրակի մարզի պարեկները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ շենքերից մեկի շքամուտքի տարբեր հատվածներում մի քաղաքացի տեղադրել է թմրանյութի փաթեթներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

«Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 15-ին՝ ժամը 19։35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի օտարերկրացի։ Նրա վարած «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
 
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 15 տարբեր փաթեթ՝ ընդհանուր մոտ 18 գրամ քաշով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը «Մեֆեդրոն» տեսակի թմրանյութ է, որի մի մասը գնել է Տելեգրամ հավելվածի միջոցով՝ ընկերոջը փոխանցելու համար, մնացածը՝ գտել շքամուտքից:
 
Կազմված փաստաթղթերն ու օտարերկրացին ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում