ՎՎարդան Հովսեփյան

Թուրքիան պետք է անմիջապես վերջ տա անօրինական գործողություններին. Կիպրոսի նախագահ

Թուրքիան պետք է անմիջապես վերջ տա անօրինական գործողություններին. Կիպրոսի նախագահ

Կիպրոսի ղեկավարությունը պահանջում է, որ թուրքական «Յավուզ» նավը դադարեցնի նավթի ու գազի հորատման աշխատանքները իր տարածքային ջրերում։ Կիպրոսի նախագահ  Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ  Թուրքիայի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի նորմերին։ Կոչ է արվել հարգանք ցուցաբերել Կիպրոսի ինքնիշխանության նկատմամբ։  

«Թուրքիան պետք է անհապաղ վերջ տա անօրինական գործողություններին։ Բոլոր որոնողական աշխատանքներ իրականացնող նավերը պետք է վերադառնան»,- ասել է Կիպրոսի ղեկավարը։

Անաստասիադիսը զգուշացրել է, որ եթե Թուրքիան անտեսի իրենց կոչերը, թուրքական նավի անձնակազմը կկալանավորվի։

Տևական ժամանակ է՝ Թուրքիան պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ, մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում