ՎՎարդան Հովսեփյան

Հայերը փյունիկի պես են՝ մոխրանում ու կրկին հառնում են. նախագահ Արմեն Սարգսյան

Հայերը փյունիկի պես են՝ մոխրանում ու կրկին հառնում են. նախագահ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել սերբական Politika օրաթերթին:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ վերջին երեք տասնամյակի ընթացքում մեր երկու երկրները անվտանգության և զարգացման առումով կանգնել են նույն մարտահրավերների առաջ:

«Շատ երկրներում սերբական սփյուռքը պաշտպանում է հայկական սփյուռքին, հատկապես Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին, որի համար մենք երախտապարտ ենք նրան»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանը նկատել է, որ Հայաստանն իսկապես գտնվում է յուրօրինակ աշխարհաքաղաքական դիրքում, ուր խաչվում են քաղաքակրթություններ և շահեր։ «Հայաստանը կարողացել էր աշխարհի բևեռները հակադրելու փոխարեն հաջողությամբ ընդգծել դրանց ընդհանուր շահերը՝ հարաբերություններ կառուցելով և համագործակցելով տարբեր դերակատարների հետ: Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են միջազգային կազմակերպություններում ու գործընթացներում ներգրավվածությունը խորացնելը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ համագործակցությունն ամրապնդելը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները լուծելն ու համագործակցության մթնոլորտ ստեղծելը: Հայաստանի արտաքին քաղաքական նպատակներից են միջազգային հանրության շրջանում Հայաստանի դիրքորոշումները հասկանալի դարձնելը և դրանց համար աջակցություն ապահովելը: Հայաստանը ցանկանում է հաստատել հարաբերություններ՝ հիմնված բաց սահմանների և գործընկերության վրա՝ մշտապես պատրաստ լինելով առողջ երկխոսության»,- նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ «հայերը փյունիկի պես են՝ մոխրանում ու կրկին հառնում են, այդ պատճառով էլ գոյություն ունենք անհիշելի ժամանակներից մինչև այսօր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում