ՄՄարիամ Մխիթարյան

Իրանն ուրանի հարստացման հարցում գործընկերություն է առաջարկել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ. The Guardian

Իրանն ուրանի հարստացման հարցում գործընկերություն է առաջարկել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ. The Guardian

Իրանն առաջ է քաշել Մերձավոր Արևելքի երկրների՝ այդ թվում՝ Իրանի, Սաուդյան Արաբիայի և  Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կոնսորցիումի գաղափարը՝ ուրանը հարստացնելու համար, որպեսզի հաղթահարի ԱՄՆ առարկությունները իր հարստացման ծրագրի վերաբերյալ, գրում է The Guardian-ը։

Թեհրանն առաջարկը դիտարկում է որպես զիջում, քանի որ այն հարևան պետություններին հնարավորություն կտա օգտվել Իրանի տեխնոլոգիական գիտելիքներից և նրանց կդարձնի շահագրգիռ կողմեր այս գործընթացում:

Կոնսորցիումը հիմնվելու է իրանական օբյեկտների վրա՝ վերադառնալով մինչև 3,67 տոկոս հարստացման մակարդակին, որը սահմանվել է Թեհրանի և վեց համաշխարհային տերության միջև 2015 թվականի սկզբնական միջուկային գործարքում, և որից Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս է եկել 2018 թվականին:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն պահանջել է, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը և ապամոնտաժի իր բոլոր միջուկային օբյեկտները: Սակայն Վաշինգտոնում տարաձայնությունների ֆոնին Թրամփը վերջնական որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ և բարձր է գնահատել բանակցություններում Իրանի դիրքորոշման լրջությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում