ԼԼիլիթ Ասատրյան

Այն ուղղությունները, որոնցով ՀՀ Կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են. Դավիթ Խուդաթյան

Այն ուղղությունները, որոնցով ՀՀ Կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են. Դավիթ Խուդաթյան

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք Դավիթ Խուդաթյանի Ֆեյսբուքի էջից:

 

«Ողջունել եմ հյուրերին և կարևորել ՏԿԵ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը։

 

Ընդգծել եմ, որ այն ուղղությունները, որոնցով ՀՀ Կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են, և մենք պատրաստակամ ենք շարունակել աշխատել հաջորդ հնգամյա ծրագրի շրջանակներում ևս։

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

 

Կարևորել եմ այդ ուղղությամբ համայնքներում տարվող աշխատանքները»,- նշված է գրառման մեջ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում