Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՔՔրիստինա Մկրտչյան

Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը կայացել է նոր ձևաչափով և ընդլայնված օրակարգով

Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը կայացել է նոր ձևաչափով և ընդլայնված օրակարգով

Արդարադատության նախարարի տեղակալ, խորհրդի նախագահ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են նաև խորհրդի անդամ ոլորտային գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բացման խոսքում Աննա Կարապետյանը շեշտադրել է, որ խորհրդի գործունեությունը պետք է լինի կառուցողական և առարկայական՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցությունը և երեխայի լավագույն շահի վրա հիմնված արդյունքների ապահովումը։ Աննա Կարապետյանն իր խոսքում անդրադարձել է նաև նախորդ նիստից հետո կատարված աշխատանքներին, աշխատանքային խմբի հանդիպումներին, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցությանը՝ ընդգծելով ակտիվ մասնակցությունը Երեխաների նկատմամբ բռնության վերացման գլոբալ դաշինքի` ապրիլին կայացած նիստին։

Բացման խոսքով հանդես է եկել նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանը՝ կարևորելով Խորհրդի հետևողական աշխատանքները և շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին՝ ոլորտային օրակարգի ձևավորման, ռազմավարական ուղղությունների նախանշման և ինստիտուցիոնալ ամրապնդմանն ուղղված աջակցության համար։ Նիստի ընթացքում քննարկվել են հարկադիր կատարման ապահովման փուլում երեխայի լավագույն շահի հիմնախնդիրները, ներառյալ երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների կատարման ընթացակարգերը, անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ քննչական գործողությունների ընթացքում հոգեբանների ներգրավման գործնական խնդիրներին և ընթացակարգերին, ինչպես նաև Բարնահուս մոդելի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև կենտրոնի կողմից նախաձեռնված անաչափահասների շրջանում առցանց հանցագործությունների կանխարգելման նպատակով իրազեկման ծրագիրը։ Նիստին ելույթ են ունեցել Երևանի թիվ 111 հիմնական դպրոցի աշակերտները՝ ներկայացնելով ծրագրի շրջանակում իրենց պատրաստած տեսանյութը և սահիկաշարը՝ սեռով պայմանավորված կարծրատիպերի ձևավորման և մեդիայի դերի վերաբերյալ։

Երեխաները նաև հարցեր են ուղղել խորհրդի անդամներին՝ սեռով պայմանավորված կարծրատիպերի, աշխատանքում հնարավոր մարտահրավերների և իրենց հուզող այլ թեմաների վերաբերյալ։ Աննա Կարապետյանը և խորհրդի անդամները ողջունել են երեխաների ներգրավվածությունը և իրենց խնդիրները բարձրաձայնելու և քննարկումներին մասնակից դառնալու այլ հնարավորություններ քննարկել։

Ամփոփելով նիստը՝ Աննա Կարապետյանը նախանշել է հաջորդիվ կայանալիք նիստի ընթացքում քննարկվող թեմաների շրջանակը՝ կարևորելով այս նիստի ընթացքում բարձրացված հարցերի ու կոնկրետ խնդիրների հետևողական հասցեագրումը, ինչպես նաև յուրաքանչյուր գերատեսչության հանձնառության կատարումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում