Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենան հրկիզելու գործով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Այս մասին 1Lurer.am-ին հաստատեցին Քննչական կոմիտեից:
«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (գույքը ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- տեղեկացրին ՔԿ-ից:










