ԼԼիլիթ Ասատրյան

Լուսագյուղում բռնկված հրդեհը մարվել է

Լուսագյուղում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 10-ին՝ ժամը 16:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի Տերյան փողոցի տներից մեկում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տերյան փողոցում գտնվող բնակելի քարե (մոտ 40 քմ) շինության ներսում գտնվող վագոն-տնակում (մոտ 10 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 17:49-ին: Այրվել են վագոն-տնակը, շինության տանիքի փայտե կառուցատարրերը, գույքը և կենցաղային իրեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում