Մի ֆոտոյի պատմություն. ուժեղ կանայք

Մի ֆոտոյի պատմություն. ուժեղ կանայք

1942-ին ԱՄՆ-ում ստեղծվեց  իգական օժանդակ ռազմական կորպուս: Այովա նահանգում 800 կանայք մարտական պատրաստվածության դասընթացներ անցան: Նորակոչիկներին համապատասխան համազգեստներ տվեցին, բաժանեցին գումարտակների, պատվաստեցին տարբեր հիվանդությունների դեմ:

Ամսագրի ֆոտոլրագրող Մերի Հենսեն իր ֆոտոռեպորտաժում ֆիքսեց զինվոր կանանց աշխատանքային առաջին րոպեները: Ամսագրի խմբագիրները լուսանկարներով զարդարված հոդվածում գրում էին, որ ուսումնավարժանքներին մասնակցեց 1 500 կին: Շուտով նրանց թիվը հասավ 6 000-ի: Նշվում էր, որ հաջորդ տարի ապրիլին  մոտ 25 000 կին կավարտի ուսումնավարժանքները և կմեկնի ծառայության:

Կին-զինվորականները պետք է փոխարինեին տղամարդկանց բոլոր այն վայրերում, որտեղ կարող էին: Շատ մարդիկ զինվորական կանանց հանդեպ ունեին կանխակալ վերաբերմունք: Տղամարդիկ նրանց անբարոյական էին անվանում:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում