ՎՎարդան Հովսեփյան

Ադրբեջանական կողմի կրակոցից տրակտորի վարորդ է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմի կրակոցից տրակտորի վարորդ է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Նախօրեին ադրբեջանական կողմի կրակոցից  Տավուշի մարզում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը՝ 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը: Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձավ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Տավուշի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներ են հնչել։

«Մենք ասում ենք, որ մեր քաղաքացիական տրակտորը նախօրեին ինժեներական գործ է արել այնտեղ, իրենք կրակել են քաղաքացիական տրակտորի ուղղությամբ և վիրավորել տրակտորի վարորդին։ Ի տարբերություն Ադրբեջանի հեքիաթների՝ մենք տեսադիտարկման համակարգով կարող ենք ապացուցել. տեսանյութեր կան, որ վարորդն իր համար գործ էր անում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում