ՎՎահե Դավթյան

Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր

Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։

Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար նախատեսվող միջոցառումների մշակման աշխատանքների հետ կապված հարցեր: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում