ԳԳոհար Սարգսյան

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 141 820 մարդ. ՏԿԵՆ-ն ամփոփել է արդյունքները

Համապետական շաբաթօրյակին մասնակցել է շուրջ 141 820 մարդ. ՏԿԵՆ-ն ամփոփել է արդյունքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:

 

Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ (շուրջ 141 820 մարդ)։

Շաբաթօրյակին ներգրավվել է 1194 միավոր տեխնիկա, և կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 49 856 գործիք։

 

Աղբից մաքրվել են փողոցներ ու բակեր, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ ու ճանապարհամերձ տարածքներ, անտառամերձ տարածքներ, ափամերձ տարածքներ, այգիներ, պուրակներ, պատմամշակութային հուշարձանների տարածքներ։ Վերացվել են 38.3 հա տարածքով մեծ աղբակույտեր ու աղբանոցներ։ Լվացվել են բազմաթիվ հուշարձաններ, մաքրվել են ջրավազաններ, ջրամբարներ, ոռոգման առուներ, սելավատարներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում