ԴԴիանա Գասպարյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարին են ներկայացվել Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կատարած աշխատանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարին են ներկայացվել Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի կատարած աշխատանքները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։

 

Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին Հայաստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության մատուցումը՝ օտարերկրյա ներդրումների խթանման նպատակով։

 

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում