ՎՎահե Դավթյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հյուրընկալվել է Ռիկսդագի լիագումար նիստում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հյուրընկալվել է Ռիկսդագի լիագումար նիստում

ՀՀ ԱԺ Պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ապրիլի 29֊ին Շվեդիայի Թագավորություն կատարած այցի շրջանակներում հանդիպել են Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։

«Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվեցին Շվեդիայի խորհրդարանի գործունեության առանձնահատկությունների, խորհրդարանական խմբակցությունների փոխհարաբերությունների, Խորհրդարան֊Կառավարություն փոխգործակցության հետ կապված հարցեր։ Հանդիպմանը նախորդել էր Շվեդիայի պետական ընտրական հանձնաժողով ճանաչողական այցը, որի շրջանակներում ներկայացվեց Շվեդիայում ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը։ Այցի ավարտին ՀՀ ԱԺ պատվիրակությունը հյուրընկալվեց Ռիկսդագի լիագումար նիստում»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում