ՎՎարդան Հովսեփյան

Շառլ Ազնավուրի կիսանդրին կտեղադրվի Փարիզում

Շառլ Ազնավուրի կիսանդրին կտեղադրվի Փարիզում

Շառլ Ազնավուրի մահվան առաջին տարելիցին՝ հոկտեմբերի 1-ին, Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն, որի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը մեծ արտիստի կիսանդրին հանձնել է Փարիզի քաղաքապետարանին:                       

Քանդակը շուտով կտեղադրվի Փարիզի այն թաղամասում, որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը: Հեղինակը հայ քանդակագործ Ալիս Մելիքյանն է:

«Ազնավուր» հիմնադրամը բարձր է գնահատում Ազնավուրի քանդակը քաղաքի սրտում տեղադրելու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչներին ու այցելուներին զգալու Ազնավուրի «ներկայությունը»,- կիսանդրու հանձնման արարողությանը նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:

Կիսանդրու հանձնման արարողությանը ներկա են եղել Ազնավուրի ընտանիքի անդամները, ընկերներ, ֆրանսիացի պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում