Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

ԼԼիլիթ Ասատրյան

Քրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ:

Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16:20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու փաթեթ: Ըստ նրա՝ փաթեթներում «Շոկո» տեսակի թմրանյութ էր: Նա ընդունեց նաև, որ նույն պարունակությամբ մի քանի փաթեթ արդեն տեղադրել է Գյումրու տարբեր վայրերում:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:

Ըստ հավաստի տեղեկությունների՝ «Շոկոյի» փաթեթները, իրացման նպատակով, նրան տվել էր մեկ այլ գյումրեցի՝ Դաշտենցի փողոցի բնակիչ 23-ամյա երիտասարդը, որը տելեգրամյան կայքէջի միջոցով զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ:

Նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընթացքում ստացվեց տեղեկություն, որ թմրանյութ ապօրինի պահող և օգտագործող գյումրեցի երեք երիտասարդ Տելեգրամ հավելվածի միջոցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող 23-ամյա երիտասարդի վարձակալած մեքենայով շրջում են Գյումրիում:

Քրեական ոստիկանները համագործակցեցին մարզի պարեկների հետ, և նույն օրը՝ ժամը 20:35-ին, Գյումրու Շիրազի փողոցում երեք երիտասարդները ձերբակալվեցին ու, ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվեցին վարչություն: Երիտասարդների խուզարկությամբ նույնպես հայտնաբերվեց թմրանյութ:

Սրանից էլ մեկ ժամ անց հերթը հասավ իրացման մեջ կասկածվող 23-ամյա երիտասարդին: Գյումրու Տիգրան Մեծի փողոցում նա ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված կանաչ ու դեղին կպչուն ժապավենով 19 փաթեթ, իսկ գրպաններում` դեղնականաչավուն զանգված ու գաղտնի փականով դանակ: Փաթեթներում եղած զանգվածների ընդհանուր քաշն ավելի քան 36 գրամ էր:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ընթացքում թմրանյութերի տեղադրմամբ զբաղվող 32-ամյա տղամարդու ցույց տված վայրերում հայտնաբերվել է «Շոկո» տեսակի թմրամիջոցի վեց փաթեթ:

23-ամյա և 32-ամյա գյումրեցիներին մեղադրանք է ներկայացվել։ Նրանք կալանավորվել են:

Քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում