Քաղաքապետարանը պահանջում է «Սանիթեք»-ին տված գումարով փակել աշխատավարձի պարտքը

Քաղաքապետարանը պահանջում է «Սանիթեք»-ին տված  գումարով փակել աշխատավարձի պարտքը

Երևանի քաղաքապետարանն այսօր «Սանիթեք»-ին է փոխանցել 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոսի երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց, ընկերությանը հորդորելով այդ միջոցներով առաջնահերթ վճարել աշխատակիցների աշխատավարձը:

«Հայտնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որեւէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով օգոստոսի 29-ից ի վեր Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստն այդ ընկերությունների կողմից»,- նշված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում