ԳԳոհար Սարգսյան

Սարյան-Թումանյան խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա

Սարյան-Թումանյան խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա

Ապրիլի 26-ին՝ ժամը 21:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է կայանած Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա և խոչընդոտում է երթևեկությանը։ Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը․ ավտոճանապարհը երթևեկելի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում