ԱԱսպրամ Սարատիկյան

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

Հրշեջ-փրկարարները  կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

Ապրիլի 21-ին՝ ժամը 11:22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորանների մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ օպերատիվ խումբ և չորս մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։56-ին, մարվել՝ 13։58-ին։ Սպիտակի երկրորդ ոլորանի աջակողմյան սարալանջին այրվել է խոտածածկույթ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ  կանխել է հրդեհի տարածում դեպի մոտակա անտառ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում