ԼԼիլիթ Սեդրակյան

Երևանը հայտնվել է ԱՊՀ քաղաքների լավագույն եռյակում

Երևանը հայտնվել է ԱՊՀ քաղաքների լավագույն եռյակում

«ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալը տեղեկացնում է, որ Երևանը հայտնվել է ԱՊՀ քաղաքների լավագույն եռյակում: ԱՊՀ լավագույն քաղաքների առաջին տասնյակում են Մինսկը, Նուր-Սուլթանը, Երևանը, Ալմաթին, Բաքուն, Տաշքենդը, Քիշնևը, Բիշքեկը, Դուշանբեն և Աշգաբադը: Հաղորդվում է նաև, որ զբոսաշրջիկների հոսքին մեծապես նպաստում են հիշյալ քաղաքներում անցկացվող փառատոնները. Մինսկում, օրինակ, սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 8-ը ընթացքում է «Թատրոն» թատերական արվեստի միջազգային փառատոնը, իսկ Հայաստանում՝ Արենի գյուղում, անցկացվում է գինեգործության ամենամյա փառատոն:

Ըստ «ՏուրՍտատի»՝ ԱՊՀ քաղաքներ ուղևորությունների ժամանակ զբոսաշրջիկները մեկ օրում ծախսում են 40-ից 100 ԱՄՆ դոլար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում