ԼԼիլիթ Ասատրյան

Փոխըմբռնման հուշագիր՝ համայնքահենք բնապահպանական նախաձեռնությունների խթանման համար

Փոխըմբռնման հուշագիր՝ համայնքահենք բնապահպանական նախաձեռնությունների խթանման համար

Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով նպաստել համայնքներում կենսաբազմազանության պահպանմանն ու դիմակայուն էկոհամակարգերի ձևավորմանը։ 

 

Ինչպես հայտնում են ՇՄՆ-ից, հուշագիրը ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։

 

Համագործակցության շրջանակը և հիմնական ուղղությունները

 
Հուշագրի հիմնական նպատակն է ձևավորել համագործակցության գործառնական հիմք՝ բնապահպանական այնպիսի նախաձեռնությունների իրականացման համար, որոնք ուղղված են՝

  • կենսաբազմազանության պահպանմանը՝ էկոհամակարգերի խթանման և հողօգտագործման կայուն պրակտիկայի միջոցով,
  • ջրօգտագործման կառավարմանը՝ հավասար հասանելիության, ռեսուրսների պահպանման և ջրով ապահովման կայուն ռազմավարությունների իրականացման միջոցով,
  • ագրոանտառային պիլոտային ծրագրերի ներդրմանը՝ գյուղատնտեսության արտադրողականության և էկոհամակարգերի առողջության բարձրացման նպատակով,
  • կլիմայի փոփոխության ազդեցություններին համայնքների հարմարվողականության և մեղմման ուղղությամբ ծրագրերի նախագծմանն ու իրագործմանը,
  • բնահենք լուծումների ոլորտում միջազգային փորձի տեղայնացմանը, ՇՄՆ աշխատակիցների վերապատրաստմանն ու ցուցադրական նախագծերի իրականացմանը։

Ստորագրված հուշագրով կողմերը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը՝ ապագայում ձևակերպել կոնկրետ գործողությունների ծրագրեր՝ ըստ առկա ռեսուրսների և համատեղ մշակվող առանձին համաձայնագրերի։

 

«Մենք խորապես կարևորում ենք այս հուշագիրը որպես ոչ միայն համագործակցության փաստաթուղթ, այլ նաև ընդհանուր պատասխանատվության և ապագային միտված բնապահպանական գործընկերության խորհրդանիշ։ Համայնքներում դիմակայունության ամրապնդումը պետք է դառնա մեր բնապահպանական քաղաքականության առանցքը, և մենք ուրախ ենք, որ այդ ճանապարհին ունենք հուսալի և փորձառու գործընկեր»,- նշել է նախարարի տեղակալը։

 

ՄԱԿ-ի ՊՀԾ-ն՝ որպես աշխարհի խոշորագույն մարդասիրական կազմակերպություն, տեսնում է կլիմայական կայունությունն ու բնության պաշտպանությունը որպես պարենային անվտանգության, աղետների կանխարգելման և համայնքների զարգացման անբաժանելի մաս։

 

Հուշագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը և նախատեսում է պարբերական խորհրդակցություններ՝ իրականացվող ծրագրերի ընթացքի մշտադիտարկման, արդյունքների վերլուծության և ռազմավարության ճշգրտման նպատակով։

 

Արարողության ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում