ՄՄարիամ Մխիթարյան

ՌԴ և Ուկրաինայի փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

ՌԴ և Ուկրաինայի փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանի Վորոնեժի, Բելգորոդի և Ռոստովի մարզերը, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասը և Ղրիմի թերակղզին ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը գիշերը ենթարկվել են ուկրաինական ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Բելգորոդի մարզում զոհվել է շրջանի երկու բնակիչ, մեկ տղամարդ վիրավորվել է։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի դրոններ են ոչնչացվել նաև Ազովի ծովի ջրային տարածքում: ՌԴ ՊՆ տվյալներով՝ գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ընդհանուր առմամբ 56 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Միաժամանակ ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Ռուսաստանը հարվածել է Խարկովին՝ օգտագործելով չորս հրթիռ, այդ մասին հայտնում է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը: Նրա տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմն օգտագործել է բալիստիկ հրթիռներ մարտագլխիկներով, զոհվել է մեկ մարդ, վիրավորվել ավելի քան 60-ը, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորներից 4-ը գտնվում են ծանր վիճակում, վնասվել են ավելի քան 20 բնակելի շենք և 30 մասնավոր տուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում