ՄՄերի Եգորյան

Արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը առաջին անգամ կհնչի Երևանում

Արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը առաջին անգամ կհնչի Երևանում

Երևանում հոկտեմբերի 6-9-ը կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովին ավելի քան 2000 մասնակիցներ են սպասվում 70 երկրից։

Համաժողովի նորամուծությունը Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին կայանալիք համերգը կլինի, որի  ընթացքում, աշխարհում առաջին անգամ, նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը: Ստեղծագործության հղումը կուղարկվի երաժիշտների պլանշետներին իրական ժամանակում, այսինքն՝ վերջիններս նախապես ծանոթ չեն լինի ներկայացվող նյութին: Ընդ որում՝ երաժշտությունը կստեղծվի հայկական շարականների հիման վրա։ Մասնակից երկրների օրհներգերի հիման վրա, նույն եղանակով, կստեղծվի նաև WCIT-ի օրհներգը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ  Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբ՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցկացվել է WCIT-ը՝ Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան: Նվագախմբի հետ հանդես է գալու նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը: Համերգի մուտքն ազատ է լինելու:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում