Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սարգսյան

2025 թ․ ևս կարելի է համարել հայկական կինոյի տարի՝ հագեցած մեր սիրված կինոգործիչների հոբելյաններով․ Ժաննա Անդրեասյան

2025 թ․ ևս կարելի է համարել հայկական կինոյի տարի՝ հագեցած մեր սիրված կինոգործիչների հոբելյաններով․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հայ կինոյի նվիրյալներին։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշված է․

«Հարգելի՛ կինոգործիչներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։

Այս օրը հնարավորություն է վերագնահատելու հայկական կինոյի անցած ուղին և երախտագիտությամբ հիշելու բոլոր նրանց, ովքեր կերտել ու պահպանել են այն՝ որպես մեր մշակույթի ինքնատիպ ու կարևոր ոլորտ։

Կինոն հոգևոր տարածք է, որտեղ արտացոլվում է մարդու ներաշխարհը՝ պատմելով սիրո, հայրենիքի ու ճակատագրերի մասին տվյալ ժամանակի լեզվով։ Հայ կինոն մեր ազգային ինքնության ու պատմության արտահայտությունն է, ինչպես նաև համաշխարհային մշակույթին կապող ամուր օղակ։

Բոլորովին վերջերս՝ 2023 թվականին, հայկական կինոն նշեց իր մեկդարյա հոբելյանը, որին հաջորդեց մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի հարյուրամյա հոբելյանը։ 2025 թվականը ևս կարելի է համարել հայկական կինոյի տարի։ Այն հագեցած է մեր ճանաչված ու սիրված կինոգործիչների հոբելյաններով՝ Հենրիկ Մալյան, Ռոզա Ֆրանգուլյան, Հարություն Խաչատրյան, Ատոմ Էգոյան, Ռոբերտ Սահակյանց։

Ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, ձեր նվիրումի շնորհիվ հայկական կինոն շարունակում է զարգանալ և դիրքավորվել միջազգային կինոհարթակներում՝ ներկայանալով կինոհանրությանը։ Պահպանելով հայկական կինոյի դիմագիծը՝ դուք քայլ առ քայլ, հաստատուն կերպով շարժվում եք առաջ՝ ժամանակակից կինոաշխարհի պահանջներին համահունչ։ Հայկական կինոն հարստանում է ձեր՝ ռեժիսորների, սցենարիստների, դերասանների, օպերատորների և մյուս մասնագետների շնորհիվ, որոնք կադրում և կադրից դուրս իրականացնում են կարևոր առաքելություն։ Նվաճումներն ակնհայտ են և տեսանելի՝ «Օսկարի» մրցանակաբաշխության կարճ ցանկում ընդգրկվելը, հաղթանակներ միջազգային անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմերի փառատոներում, ներկայացվածություն կինոշուկաներում:

Ոլորտի զարգացումը նաև պետական հետևողական քաղաքականության և առաջնահերթության արդյունք է։ Կինոյի հիմնադրամի ստեղծում, Հայաստանում կինոփառատոների անցկացում, տարբեր երկրների հետ երկկողմանի համագործակցության հուշագրերի ստորագրում, համատեղ ֆիլմարտադրության խրախուսում, ներդրումների վերադարձի մեխանիզմի ներդնում. այս բոլոր քայլերը միտված են հայկական կինոյի զարգացմանը, Հայաստանը միջազգային կինոարտադրողների համար գրավիչ և հուսալի գործընկեր դարձնելուն։

Մաղթում եմ բոլորին ստեղծագործական նոր ներշնչումներ և հաղթանակներ, կինոն սիրող ու գնահատող հանդիսատեսով լեցուն դահլիճներ։

Շնորհավո ՛ր տոնդ, Հայ կինո»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում