Առաջին անգամ ՀՀ-ում կներդրվի ուժային միջոցների գործադրման ստանդարտ. ՆԳ նախարար

ԿԿարմեն Ղուկասյան

Արդեն երկրորդ օրն է, ինչ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: 

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իր ելույթը սկսեց շեշտադրմամբ, որ Կառավարության ջանքերը և ներկայացված հսկայածավալ աշխատանքները միտված են նրան, որ ՀՀ-ն քաղաքացու համար լինի առավել ապահով, առավել հարմարավետ, արժանապատիվ՝ թե՛ ապրելու, թե՛ ճամփորդելու, թե՛ ստեղծագործելու ու աշխատելու համար:

«Մեր ջանքերը միտված են հենց այսպիսի պետություն ձևավորելուն ու զարգացնելուն: Սա է մեր միասնական նպատակադրումը և աշխատանքների վեկտորը, որն այս պահին ունենք»,- ասաց Սարգսյանը:

Ներկայացնելով Կառավարության ծրագրի կատարման ընթացքը ՆԳ նախարարության մանդատին առնչվող փոփոխությունների մասով՝ նախարարը նշեց՝ տարվա կտրվածքով շարունակել և ավարտին են հասցրել ժողովրդավարական նոր ինստիտուտի՝ գործադիր իշխանության նոր մասի՝ ՆԳՆ-ի ձևավորման աշխատանքները:

Նրա խոսքով՝ այս կարևորագույն ինստիտուտը ձևավորվել է քաղաքացիական վերահսկողության, նաև քաղաքական պատասխանատվության ներքո, և պատահական չէ, որ փորձագիտական գնահատականները սա համարում են այս ոլորտում ՀՀ Կառավարության ամենամեծ նվաճումը:

Նախարարը կարևորեց այն, որ թե՛ նախարարության ստեղծման նախադրյալները, թե՛ ձևավորման ամբողջ ընթացքը կազմակերպվել է այնպես, որ այս կառույցը լինի հայաստանյան անվտանգային լանդշաֆտում ոչ թե պարզապես նոր խաղացող, այլ իրապես կոնցեպտուալ առումով նոր կառույց, որն ունի անհրաժեշտ և բավարար լիազորությունները և մանդատը՝ ապահովելու է՛լ ավելի բարձր որակի հանրային ծառայությունների մատուցում հանրությանը:

Անդրադառնալով հանրային անվտանգությանը՝ Սարգսյանը նախ շնորհավորեց Ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, ապա շնորհակալություն հայտնեց ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի իր ամենօրյա ծառայության համար:

Նախարարը տեղեկացրեց՝ այսօր վարչապետի գլխավորությամբ բացվել է պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի նոր մասնաշենքը, որը թույլ կտա աշխատանքն իրականացնել նոր պայմաններում և նոր որակով:

Անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ Սարգսյանը փաստեց՝ 2024 թվականի կտրվածքով արդեն իսկ երեք հենասյունային ուղղությունները գործարկված են: 

«Ի լրումն Պարեկային ծառայության՝ գործարկվել է նաև Քրեական ոստիկանությունը և Համայնքային ոստիկանությունը, ընդ որում՝ ֆունկցիոնալ ճիշտ տարաբաշխմամբ»,- նշեց նա:

Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին՝ Սարգսյանը փաստեց՝ այն այլևս ՀՀ-ում արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել է և գոյության մի քանի տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը:

«Ունենք բավականին տպավորիչ արդյունքներ, պիտի փաստեմ, որ թե՛ միջազգային հարցումները, թե՛ վիճակագրական ցուցիչների արդյունքները թույլ են տալիս մեզ նշելու, որ համեմատած նախորդ տասնամյակների, այսպիսի համայնքամետ ծառայություն երբեք չի գործել ՀՀ-ում: Եվ մեր առջև դրված նպատակադրումները, որոնք դրվել են այս ծառայության առջև, ամբողջովին կարելի է իրացված համարել: 2021-2024 թթ. ընթացքում Երևանում կաշառքի փորձ կատարելու 67 դեպք է գրանցվել, որոնք արձանագրվել են հենց պարեկների կողմից, իսկ մարզերում՝ 29 դեպք:

Բնականաբար, այս բոլոր դեպքերում պարեկային ծառայողները բերման են ենթարկել այն իրավախախտին, որը համարձակություն է ունեցել պարեկային ծառայողին առաջարկել կաշառք: Վերջին չորրորդ՝ հենասյունային ուղղությունը Ոստիկանության գվարդիան է: Առաջին անգամ Հայաստանում կներդրվի ուժային միջոցների գործադրման ստանդարտ, և 2025-ի կտրվածքով ամբողջ ջանքերն ուղղելու ենք հենց այս նպատակի իրականացմանը»,- ավելացրեց նախարարը: 

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում