ԳԳոհար Սարգսյան

Քամու պատճառած վնասները․ ՓԾ

Քամու պատճառած վնասները․ ՓԾ

Ապրիլի 10-ին՝ ժամը 06:59-ից Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Տիգրան Մեծի, Մաշտոցի, Բագրատունյաց, Արշակունյաց, Կոմիտասի պողոտաներում, Հալաբյան, Ն․ Զարյան, Բակունցի,  Երվանդ Քոչարի, Շինարարների, Հանրապետության, Նուբարաշենի 11-րդ փողոցներում, Թբիլիսյան խճուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Առինջ գյուղում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Հերհեր գյուղում, Արարատի մարզի Մասիս քաղաքում և Դալար գյուղում վնասվել են թիթեղներ, անձրևատար խողովակներ, ցուցանակներ, էլեկտրական լարեր, սյուներ, ալեհավաքներ, տապալվել են ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, թիթեղների ապամոնտաժման, խողովակների, սյուների ամրացման, ալեհավաքների հեռացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում