Առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները

ԱԱսպրամ Սարատիկյան

ՔՈ Երևան քաղաքի վարչության պայքարը թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ շարունակվում է նույն հետևողականությամբ: Չնայած կառուցվածքային փոփոխություններին այս իմաստով գործառույթները չեն փոխվել, պարզապես իրավապահները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների հայտնաբերմանը:

«Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի կարևոր գործառույթներից է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության կանխարգելումը, իսկ կանխարգելման լավագույն միջոցը եղել և մնում է բացահայտումը: Ամեն մի բացահայտում, հատկապես, երբ գործ ունենք ապօրինի թմրաշրջանառության հետ, կանխում է նույն անձի հանցավոր գործունեությունը, իսկ պատժի անխուսափելիության գաղափարը կյանքի կոչելն ունենում է հանցավորներին զսպող ազդեցություն: Այս բացահայտումներով նաև կանխվում է թմրամոլությունը, թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը. ամեն կոնկրետ դեպքով առգրավվում, այլ կերպ ասած` ապօրինի թմրաշրջանառությունից հանվում է որոշակի քանակով թմրանյութ:

Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկան Արմեն Մուսայելյանի խոսքով՝ թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում անհրաժեշտության դեպքում համագործակցում են մայրաքաղաքի համայնքային ոստիկանության բաժինների գործընկերների, նաև` իրավապահ այլ կառույցների հետ, բայց բացահայտումների գերակշիռ մասը բաժնի ծառայողների աշխատանքի արդյունք է: Վերջին շրջանում նրանց ուժերով բացահայտել են խոշոր և առանձնապես խոշոր չափի թմրանյութեր պահելու և իրացնելու դեպքեր: Օրինակ՝ նման մի դեպք բացահայտվել է ապրիլի 4-ին:

Իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը, Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ապրիլի 4-ին Իսահակյան-Տերյան փողոցների խաչմերուկում, թմրամիջոց ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի Փոքր Կենտրոնի բնակիչ 41 և 49 տարեկան երկու տղամարդու:

Առաջինի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթադոնային լուծույթի վեց տարա, մեթամֆետամինի, կոկաինի, մարիխուանայի նմանվող զանգվածներ և հոգեմետ երկու դեղահաբ: Երկրորդի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնային լուծույթի յոթ տարա, մեկը` կոնկրետ այլ անձի անվամբ:
Դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երևան քաղաքի վարչության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները հատուկ ուշադրություն են դարձնում տելեգրամյան ալիքների միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության, այսպես ասած` տեղադրման դեպքերին: Նման երկու դեպք նրանք բացահայտել են մարտի 31-ին և ապրիլի 1-ին:

Թմրանութի ապօրինի իրացման մի դեպք էլ բաժնի քրեական ոստիկանները բացահայտեցին ապրիլի 1-ին: Ըստ օպերատիվ տեղեկության` Նազարբեկյան թաղամասում ժամանակավոր բնակվող օտարերկրացի 29-ամյա երիտասարդը ապօրինի պահում, օգտագործում և իրացնում էր թմրանյութ: Ապրիլի 1-ին՝ ժամը 18-ին, Ներքին Շենգավիթում նա ձերբակալվեց և իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 23 փաթեթ` ավելի քան 48 գրամ ընդհանուր քաշով:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մարտի 31-ին՝ գիշերվա ժամը 2-ին մոտ, մայրաքաղաքի Արարատյան փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 30 և 37 տարեկան երկու տղամարդ: Առաջինի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ, մեթամֆետամինով զանգված և մարիխուանայով լցված չորս փաթեթ, երկրորդի մոտ` դեղնականաչավուն զանգվածով 45 փաթեթ կար` ընդհանուր մոտ 90 գրամ քաշով և 226 գրամի նույն զանգվածով լցված պոլիէթիլենային փաթեթ, էլեկտրոնային կշեռք, նաև` ծալովի դանակ:
Ըստ վերջինիս, մարիխուանան մի օտարերկրացուց ձեռք է բերել 690 հազար դրամով: Ձեռնարկվում են միջոցներ` նրան թմրամիջոցն իրացրած օտարերկրացուն հայտնաբերելու ուղղությամբ:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Առանձնապես խոշոր չափի թմրանյութ մայրաքաղաքի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաև մարտի 20-ին: Այդ օրը՝ ժամը 14:40-ին, այս դեպքում` միայն թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, Դավթաշենում ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Շերամի փողոցի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափը մի քանի անգամ գերազանցող՝ 70 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող զանգվածով փաթեթ:

Երիտասարդը հայտնել է, որ փաթեթում հենց մեթամֆետամին է:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բոլոր դեպքերով էլ ձերբակալված անձինք դատարանի որոշմամբ կալանավորվել են»,- նշված է հաղորդագրությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում