ԼԼիլիթ Ասատրյան

Անդրանիկ Քոչարյանը և ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Անդրանիկ Քոչարյանը և ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 8-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, ՀՀ զինված ուժերի կերպափոխմանը և ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորություններին, ԶՈՒ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող քննարկումներին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում