Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը՝ ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություն․ 2025 թ. առաջին եռամսյակում ավելի շատ թմրամիջոցներ են առգրավվել

ՎՎարդան Հովսեփյան

ՆԳ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության

դեմ պայքարը, ինչը հանրային անվտանգության և առողջության պահպանման կարևորագույն դրսևորում է։

Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության դեմ պայքարում շարունակաբար դրական արդյունքներ արձանագրելու համար առանցքային է հասարակություն-իրավապահ համակարգ սերտ համագործակցությունն ու համատեղ ձեռնարկվող միջոցառումները:

Արդյունավետ պայքարի համատեքստում տարեսկիզբը նշանավորվեց երկու խոշոր ու հասարակական հնչեղություն ստացած բացահայտումներով, ընդ որում՝ միայն դրանց արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվեց շուրջ 48 կիլոգրամ թմրանյութ։

Այս տարվա առաջին եռամսյակում գրանցված բացահայտումներով, ըստ օպերատիվ ամփոփագրերի՝ հայտնաբերվել և առգրավվել է․

  • 94 կգ 300 գրամ թմրանյութ, ինչը շուրջ 92 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ շուրջ 48 կգ թմրանյութ)․
  • 2263 միլիգրամ հեղուկ թմրամիջոց, ինչը 11․26 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 2034 միլիգրամ հեղուկ թմրամիջոց)․
  • 281 հատ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող սուբուտեքսի հաբ, ինչը 9266․6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 3 հաբ)․
  • 775 հատ հոգեմետ դեղահաբ, ինչը 510 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (2024 թվականի առաջին եռամսյակում՝ 127 հոգեմետ դեղահաբ)․
  • 2025 թվականի առաջին եռամսյակում հայտնաբերվել և առգրավվել են նաև 83 կգ մարիխուանա, 4 կիլոգրամ 592 գրամ մեթամֆետամին, 45․69 գրամ սփայս, 63 գրամ կոկաին, 28․01 գրամ ալֆա ՊՎՊ, 860․21 գրամ հերոին։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և առգրավվել էին 33 կիլոգրամ 570 գրամ մարիխուանա, 7․57 գրամ մեթամֆետամին, 15․3 գրամ սփայս, 3․47 գրամ կոկաին, 2․7գրամ ալֆա ՊՎՊ, 3 կիլոգրամ 595 գրամ հերոին։

Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ներկայացված արդյունքները գրանցվել են Ոստիկանության ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ։

Առանձնահատուկ կարևորվում են հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում։

Տեսանյութում ներկայացված թվերը բացահայտումների և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի արդյունավետության շարունակական բարձրացման խոսուն օրինակ են։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում