ԼԼուսինե Մուրադյան

Առաջարկում ենք Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել ստորագրման վայրի ու ժամկետների վերաբերյալ․ Ռուբինյան

Առաջարկում ենք Ադրբեջանին խորհրդակցություններ սկսել ստորագրման վայրի ու ժամկետների վերաբերյալ․ Ռուբինյան

Կա տեքստ, և այդ տեքստը պատրաստ է ստորագրման: Մենք առաջարկում ենք ադրբեջանական կողմին խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի ու ժամկետների շուրջ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված փաստաթղթին:

Ռուբինյանը հիշեցրեց, որ երկար ամիսներ ու տարիներ բանակցություններ են ընթացել խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ, և վերջում կողմերը եկել են մի հանգրվանի:

Անդրադառնալով հարցին, թե ինչի է հայկական կողմը համաձայնեցման մասին ադրբեջանական կողմից տեղեկանում՝ Ռուբինյանը պարզաբանեց. «Երբ տեքստը համաձայնեցվել է, ՀՀ ԱԳՆ-ն առաջարկել է Ադրբեջանի ԱԳՆ-ին համատեղ հայտարարությամբ հանդես գալ տեքստի՝ համաձայնեցված փաստի վերաբերյալ, բայց ադրբեջանական կողմը նախընտրել է միակողմանի հայտարարություն անել»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում