ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի համագործակցությունը սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու ուղղությամբ. Բոնո

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի համագործակցությունը սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու ուղղությամբ. Բոնո

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանին հնարավորություն ընձեռվի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին:

Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն:

«Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունն օգուտ տալիս ողջ տարածաշրջանին»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում