ՔՔրիստինե Ոսկանյան

Պուտինը համաձայնել է էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներից 30 օրով փոխադարձ հրաժարվելու գաղափարին

Պուտինը համաձայնել է էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներից 30 օրով փոխադարձ հրաժարվելու գաղափարին

Պուտինը պաշտպանել է Թրամփի գաղափարը Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներից 30-օրյա փոխադարձ հրաժարման մասին և նման հրաման տվել զինվորականներին։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Դոնալդ Թրամփը առաջարկել է հակամարտության կողմերին 30 օրով էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց հրաժարվել։ Վլադիմիր Պուտինը դրական է արձագանքել այս նախաձեռնությանը և անմիջապես համապատասխան հրաման է տվել ռուս զինվորականներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ-ն Ուկրաինային կփոխանցի ծանր վիրավոր 23 ուկրաինացի զինվորականի։

Սպիտակ տնից հայտնել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տևել է շուրջ 2.5 ժամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում