ԳԳոհար Սարգսյան

Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնավայրը շրջանցող նոր կառուցվող 8 կմ ճանապարհահատվածի շինարարությունը մոտենում է ավարտին

Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնավայրը շրջանցող նոր կառուցվող 8 կմ ճանապարհահատվածի շինարարությունը մոտենում է ավարտին
Եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող նոր կառուցվող 8 կմ ճանապարհահատվածում շինարարական աշխատանքները մեծ թափ են ստացել։Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
▫️
Կապալառուն այս պահին իրականացնում է ասֆալտապատման, բաժանարար գոտու ջրահեռացման համակարգի բետոնային վաքերի տեղադրման, շեպերի մշակման, մետաղական արգելափակոցների տեղադրման և այլ աշխատանքներ:
 
Աշխատանքներն ավարտելուց հետո կկատարվի ճանապարհի ողջ երկայնքի երրորդ շերտի ասֆալտապատում և անվտանգության տարրերի տեղադրում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում