Ճոճանակներ տեղաշարժման եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար

Ճոճանակներ տեղաշարժման եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար

Դեռևս 2013-ին քաղաքապետարանի նախաձեռնած «Մատչելի քաղաք» ծրագրի շրջանակներում 2014-ին մայրաքաղաքում տեղադրվեցին հենաշարժողական  խնդիրներ ունեցող երեխաների համար  ճոճանակներ: Դրանք հնարավորություն են տալիս շփվել հասակակիցների հետ:

Տեղաշարժման խնդիրներով  երեխաները և նրանց ծնողները շատ ոգևորված են ճոճանակներից: Սա հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու եւս մեկ փորձ է:
Ծնողները հույս ունեն, որ նախաձեռնությունը շարունակական կլինի և յուրաքանչյուր բակային խաղահրապարակում կլինեն նման ճոճանակներ: Նրանք վստահ են` նախաձեռնությունը կարևոր է բոլոր երեխաների համար: Հենց խաղի ընթացքում եւ փոքր տարիքից պետք է սկսվի տեղաշարժման եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում