ՄՄարո Թարվերդյան

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնում

Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնում

Մարտի 10-ին ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի առաջին փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը:

 

«Ի պաշտոնե, դեսպան Հովհաննիսյանը նախագահելու է նաև նստաշրջանի Բոլորի կոմիտեն՝ համակարգելով անդամ երկրների կողմից ներկայացված մի շարք բանաձևերի նախագծերի բանակցությունները, որոնք միտված են խթանելու թմրամիջոցների օգտագործման կանխարգելումը, հետևանքների վերացումը, զարգացման այլընտրանքային ծրագրերի մշակումը, թմրամիջոցների դեմ պայքարում իրավապահ մարմինների ապահովության ասպեկտները և այլն։

 

Մարտի 10-ին մեկնարկած հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն տարվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում