Ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումն ունի 232 հաստիքային միավոր, որից թափուր են 126-ը. ՆԳ նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Այս պահին ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումն ունի 232 հաստիքային միավոր, որից թափուր են 126-ը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանի՝ կալանավորված անձանց և ձերբակալվածների ուղեկցման վերաբերյալ հարցին:

«Կարևորելով կալանավորված անձանց և ձերբակալվածների ուղեկցման թեման, հիմնականում բացի այս ուղեկցող ստորաբաժանումներից, գործին միանում են նաև համայնքային ոստիկանության ստանդարտ բաժինների աշխատակիցները, և կարողանում ենք իրականացնել ուղեկցումը հետևյալ ծավալով. 2024 թվականի կտրվածքով ամբողջ հանրապետությունում ունեցել ենք 20170 անձի ուղեկցման հետ կապված հայտ, որից չի կատարվել 27.7 տոկոսը: Մարզային մակարդակում խնդիրն այդքան սուր չէ, խնդիրն առավելապես Երևանի շրջանակներում է: Հաճախ են նշանակում դատական նիստերը, և շատ հաճախ մեր իրական հնարավորություններին համադրված չի լինում պրոցեսը, և սա է պատճառ հանդիսանում, որ որոշ դեպքերում ունենում ենք չուղեկցման իրավիճակներ»,- նշեց ՆԳ նախարարը:

Սարգսյանի խոսքով՝ քանի որ այս ծառայությունը որպես գրավիչ ծառայություն չի դասվում ոստիկանության համակարգում, որոշակի առումներով հաստիքային փոփոխություններ են իրականացվել:

«Շուրջ 70 հաստիքային միավոր դարձել է արդեն սպայական կոչում ունեցող հաստիքային միավոր, և կարծում եմ՝ առաջիկա օրերին արդեն կկարողանանք համալրել այդ հաստիքները և ավելի արագ տեմպերով կազմակերպել ուղեկցումները: Արդեն իսկ նախնական հավաքագրումները իրականացրել ենք մեր ծառայողների շրջանում, մնում են արդեն առաջիկա օրերին նշանակումները»,- ասաց Արփինե Սարգսյանը: 

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում