Փաստավավերագրական ֆիլմը պատմում է ամերիկյան լեգենդար The Doors խմբի մասին: Ժապավենը ներառում է հանրությանը նախկինում չցուցադրված արխիվային կադրեր:
Դրանք նկարահանվել են խմբի հիմնադրումից` 1965-ից մինչեւ 1971-ը: Հենց այդ տարի խումբը դադարեց ակտիվ գործունեություն ծավալել, մահացել էր The Doors խմբի վոկալիստ Ջիմ Մորիսոնը:
2009 թ., ԱՄՆ
Ժանր`վավերագրական, երաժշտական
Ռեժիսոր՝ Թոմ Դիչիլլո
Դերերում` Ջոնի Դեփ, Ջոն Դենսմոր, Ռոբի Քրիգեր
Ապրիլի 11-ին, ժամը 00:15-ին










