ՔՔրիստինե Ոսկանյան

Նոր Երզնկա բնակավայրով անցնող հատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Նոր Երզնկա բնակավայրով անցնող հատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը՝ մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը։

 

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Հ-6 հանրապետական նշանակության ճանապարհի Արագածոտնի մարզի Նոր Երզնկա բնակավայրի տարածքով անցնող հատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։
 
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մարտի 3-ից:

 

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում