ՔՔրիստինե Ոսկանյան

ԲՏԱ նախարարը և ԱՄԷ-ի ռազմարդյունաբերական ընկերության նախագահը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

ԲՏԱ նախարարը և ԱՄԷ-ի ռազմարդյունաբերական ընկերության նախագահը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պաշտպանական, անվտանգային և առաջատար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնագիտացած, ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար EDGE Group ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահ Օմար Ալ-Զաաբիի հետ։

 

«Քննարկել ենք ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ոլորտային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու անհրաժեշտ քայլերը։ ԲՏԱ նախարարությունն արդեն ձևավորել է լայն օրակարգ EDGE Group ընկերության հետ և մեկնարկել կոնկրետ ծրագրերի իրականացման փուլը։

 

Հանդիպման ավարտին վերահաստատեցինք փոխշահավետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը և գործնական քայլեր ձեռնարկելու մտադրությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում