Թմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվել ու առգրավվել է. Վայոց ձորի քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը

ՄՄարո Թարվերդյան

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները փետրվարի 8-ին ստացել էին հավաստի տեղեկություն, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում հաշվառված, բայց Երևանում բնակվող 32-ամյա մի տղամարդ ձեռք է բերել մեծ քանակի թմրամիջոց և «Տելեգրամ» հավելվածի միջոցով փորձում է իրացնել:

Տեղեկությունն իրացվեց Վայոց ձորի պարեկների և Եղեգնաձորի համայնքային ոստիկանների հետ համատեղ: 32-ամյա տղամարդը, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով, հայտնաբերվեց Մալիշկա գյուղի տարածքում: Նկատելով ոստիկանության ծառայողներին՝ նա մեքենայով դիմեց փախուստի Երևանի ուղղությամբ:

Արենի գյուղի մոտ իրավապահները փորձեցին կանգնեցնել «ԲՄՎ»-ն: Այդ ընթացքում տղամարդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից նետեց մի քանի փաթեթ: Այնուհետև, չենթարկվելով մեքենան կանգնեցնելու ոստիկանների օրինական պահանջին, փորձեց շարունակել փախուստը. առաջ վարելով` նախ մեքենայով հարվածեց ոստիկանների վարած մի մեքենայի, ապա հետընթաց կատարելով` մեկ այլ մեքենայի:

Փախուստը կանխվեց. տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Վայոց ձորի մարզային վարչություն:
Այստեղ նա հայտնեց, որ փետրվարի 4-ին համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով կապ է հաստատել մի օգտատիրոջ հետ, պայմանավորվածության համաձայն` Կոտայքի մարզում, Ջրվեժից Գառնի տանող ավտոճանապարհի հարակից դաշտում, թաքստոցից վերցրել է հաշիշի յուղ հավելած մարիխուանայի 148 փաթեթ, դրանցից մոտ 10-ը փետրվարի 8-ին տեղադրել է Վայոց ձորի մարզի տարբեր տարածքներում՝ յուրաքանչյուրի համար ստանալով 10 դոլար, ևս մի քանի փաթեթ նետել է հետապնդման ժամանակ, իսկ մնացածը պոլիէթիլենային տոպարկով գտնվում է մեքենայի մեջ:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն օրը կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպարկ` թմրանյութի 120 փաթեթով: Հայտնաբերվել է նաև հետապնդման ընթացքում նետած 11 փաթեթ, ևս յոթ փաթեթ հայտնաբերվել է արդեն տեղադրած թաքստոցներում:

32-ամյա տղամարդը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում