Եվս 5 քննական ավտոմոբիլ՝ գործնական քննությունների համար․ համալրումը կնպաստի քաղաքացիների սպասելաժամանակի կրճատմանը

ՎՎարդան Հովսեփյան

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հանրությանը մատուցվող ծառայությունների որակի լավարկումն ու քաղաքացիների արագ և արդյունավետ սպասարկումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից են։ Այդ համատեքստում նախարարությունում իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլ նաև տեխնիկական ռեսուրսների համալրման ուղղությամբ։

«Մասնավորապես, հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը օրերս համալրվել է հատուկ գործնական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցներով։ Այն քննությունների ընթացքում անխոչընդոտ և թափանցիկ մթնոլորտ ապահովելու նպատակով է։

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի խոսքով՝ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների լիցենզավորման վարչությունը համալրվել է հինգ տրանսպորտային միջոցներով, որոնցից երեքը՝ ավտոմատ, երկուսը՝ մեխանիկական հաղորդակով։ Մեքենաները կահավորվել են ոտնակներով. հետագայում այդ տրանսպորտային միջոցներում կտեղադրվեն նաև տեսանկարահանող սարքեր։ Մեքենաներից չորսը տրամադրվելու է Երևանի հաշվառման-քննական բաժնին, իսկ մեկը՝ Արտաշատի հաշվառման-քննական բաժնին։

Տրանսպորտային միջոցների համալրման նպատակը գործնական քննության հերթերի նվազեցումն է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում։ Համալրումը թույլ կտա ավելացնել մեկ օրվա ընթացքում քննությունների քանակը, ինչը կնպաստի մնացած քաղաքացիների՝ հերթում սպասելու ժամանակի կրճատմանը։

Նոր մեքենաներով քննական երթուղին անցնելու հարմարավետությունը ընդգծում են նաև քննություն հանձնողները․ «Երկրորդ փորձից ստացա վարորդական վկայականս։ Այս մեքենան ավելի հեշտ էր վարելը, տեխնիկական առումով անհամեմատելի է»։

Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է մշտադիտարկել ծառայությունների մատուցման գործընթացը՝ վերլուծելով ու գնահատելով քաղաքացիների կարծիքներն ու առաջարկները, ձեռնարկելով գործուն քայլեր դրանց բարելավման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում